Լուրեր
Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով․ Տիգրան Աբրահամյան
14.06.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես ինչպես կկամենան:
Այս տրամանությունից ելնելով Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ:
Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել:
Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է»: