Լուրեր
Սրանց հետ բանավիճելն անիմաստ է․ Շարմազանով
13.06.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ն ու նիկոլիստները հիշեցնում են ծույլիկ աշակերտներին,որոնց համար Երկիր մոլորակը քառակուսի է, իսկ ընդդիմադիրներս էլ հիշեցնում ենք այն մանկավարժին,որ փորձում է տգետ աշակերտներին հակառակն ապացուցել։
Սրանց հետ բանավիճելն անիմաստ է։
Ի՞նչ բանավիճես նրա հետ,ով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6000. քառ.կմ տարածքով՝ ներառյալ Արցախը։
Դրանց հետ պետք չէ բանավիճել,դրանց պետք է վռնդել։
Ինչպե՞ս,ե՞րբ…
Սրա մասին պետք է մտածել» ։