Լուրեր
Հայաստանի դիմադրողականությունը չի մեռել․ Կարեն Ավագյան
09.06.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«- Հայաստանի դիմադրողականությունը չի մեռել։
- Հայաստանի քաղաքացիները բարոյական որևէ արտոնություն չեն տվել երկիրն ու արժեքները սպանելու։
- Հայաստան պետության ուղեծիրը փոխելու թույլտվություն չկա։
- Հայաստանի տերերն այն վաճառքի հանածի նկատմամբ ունեն աներկբա վերաբերմունք։
Սրանք եզրակացություններ են հիմնված այսօրվա թվային տրամադրությունների վրա։
— Հայաստանի բնակչության 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես:
— Հարցվածների 86 %-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում։
— 90%-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնատեժն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը:
— Նիկոլ Փաշինյանին դրական է վերաբերում միայն 18.8 %»: