Լուրեր

Առանց Արցախի մոռացեք, որ առաջատար աշխարհի մաս ենք կազմելու...Լևոն Նազարյան

09.06.2023

 ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան  իր էջում  գրել է․

 

«4000֊ամյա վաղեմության գնդակը հին Եգիպտոսից է գտնված, որտեղից էլ ըստ հնագետների ծնվել է մարդկային բազմամիլիոնանոց հույզերի կլանող ֆուտբոլը։ Հեգելի դիալեկտիկային համարժեք՝ գնդակի մուգ ու բաց զոլերը խորհրդանշում են հակասությունների պայքարի ու միասնության սկզբունքը։
Այնուհանդերձ քչերը գիտեն, որ ֆուտբոլն ունի միստիկ ու սակրալ ծագում։ Ֆուտբոլի ծագումնաբանությունը կապվում է Եգիպտոսի հնագույն հոգևոր կենտրոններ՝ Մեմֆիսի և Ֆիվի քրմերի փոխառնչությունների հետ։ Ըստ հնագույն աղբյուրների, միմյանց դեմ պայքարող սույն քրմական կլանները չորս տարին մեկ 11 հոգանոց կազմերով հանդիպում էին և փոխանցումներով միմյանց հետ խաղարկում սույն կաշվե գնդակները։
 
Կաշվե կլոր գնդակը խորհրդանշում էր երկրագունդն ու մարդկային քաղաքակրթությունն, իսկ բուն խաղը՝ աշխարհի կառավարման վրա քրմական կաստայի բացառիկ ազդեցությունը, մի քանի հազար տարի անց, սույն մոտեցումը գիտական գրականության մեջ կստանա գլոբալ կառավարում անվանումն, որը կենթադրի աշխարհի տեխնոլոգիական կախումը գլոբալ քաղաքականության հիմնական շահառու կենտրոններից։
 
Եգիպտական քրմերի սույն ամբարտավանությունը պայմանավորված էր նրանով, որ վերջիններս իրենց համարում էին մարդկության համար կենսական ու գաղտնի գիտելիքների կրողներ, գիտելիքներ, որոնք ստացված են այլմոլորակային աստվածներից, հետևաբար իրենք են պատասխանատու մարդկության գիտատեխնիկական առաջընթացի, առհասարակ կառավարման և քաղաքակրթական տարբեր օջախների սինխրոնիզացիայի համար։
Եգիպտոսի քրմական կլանը տարբեր փոխակերպումներ ունեցավ, բայց աշխարհի կառավարման գլոբալ պլանը գրեթե մոտավորապես մնաց նույնը՝ խորքային առումով դաշնակից ու նույն հանգույցից կառավարվող տարաբևեռ համաշխարհային հսկաների իրար "հագնելը", էդ արանքում չկողմնորոշված մանր֊մունրների վարի գնալը, հին ու բարոյապես մաշված տեխնոլոգիաների դուրս գրումն ու նոր աշխարհակարգի հաստատումը՝ նոր տեխնոլոգիաների ու նոր աշխարհակենտրոնների միջոցով։
 
Ալեքսանդրիայից հետո նման կենտրոն էր հավերժական քաղաքի փառքը վայելող Հռոմը, իր 2֊րդ, 3֊րդ և ինչքան էլ, որ Իվան Ահեղը պնդեր, որ "Москва третий Рим, 4-го не бивать" 4֊րդ տարբերակներով։ Արդեն 5֊րդ դարում Հռոմն ու Պարթևստանն, ովքեր աշխարհը ծալած տեղավորել էին մի քանի տակ իրենց տակ՝ գլոբալ քաղաքակրթական տեխնոլոգիական սինխրոնիզացիան ապահովելու համար մոտ 500 տարի իրար հագնելու  տեղ էին ընտրել սահմանակից Հայաստանը։ Օրինակ թե պարթևները և թե հռոմեացիները տիրապետում էին մոտ 1,5֊2մլն քառ. կմ տարացքների, բայց չէին տեղավորվում ասենք Մեծ Հայքի մոտ 150֊200 հզր քառ. կմ տարածքի պատճառով և բաժանված Հայաստանը նույնիսկ երկրորդ անգամ  բաժանեցին իրար մեջ սինխրոնիզացիոն պրոցեսը երկարացնելու համար։ Արդյունքում արևելքը վերջնականապես յուրացրեց հռոմեական ակվեդուկները, իսկ արևմուտքը պարթևական բժշկագիտությունը և սենց ամեն 500 տարին մեկ, մինչև 19֊րդ դար՝ արդեն ամեն 25֊50 տարին։
Արդեն 5֊րդ դարից սկսած հայերիս մոտ ձևավորվեց քաղաքակրթական սինխրոնացումներում փուռը գնալու սովորություն, դրսևորվող Հայաստանի հետագա բաժանումներում՝ 15֊16֊րդ, 19֊20֊րդ դարերում ու 2020թ.֊ին։ Պարթևները հետագայում չհասկանալով մոտալուտ քաղաքակրթության մոնոթեիստ բնույթը՝ դուրս մնալով քաղաքակրթական update-ներից ընգան նորաթուխ մոնոթեիստ մահմեդական արաբների քացու, իսկ հետագայում սելջուկների սմբակների տակ և միայն իսլամի շիացման եղանակով մարսելուց հետո պարսիկները կկարողանան միանալ գլոբալ քաղաքակրթական համաշխարհային ցանցին։
 
Ա՛յ հայերս, զարմանալի պնդերեսություն ցուցաբերեցինք ու Խորենացու ողբի ժամանակաշրջանից հետո քրմի որդի Մեսրոպի տեխնոլոգիական գերակա հեղափոխության ու գայլ Վահանի Նվարսակի հաշտության միջոցով դուրս հանվեցինք պատմության ռիսայքլ բինից ու դրվեցինք բավական բարձր տեղեր՝ մեր բարոյական նկարագրին ի հակառակ։
19֊րդ դարից սկսած աշխարհի գլոբալ կառավարման մեխանիզմը ներկայանում է երկվորյակ աստղերի դաշնակցության միջոցով՝ դեղին կամ սպիտակ աստղի հետ ասոցացվող ԱՄՆ֊ն և կարմիր աստղի հետ ասոցացվող Ռուսական կայսրությունը, ի դեպ կարմիր գույնը խորհրդանշում էր եգիպտական Ֆիվը/Նեղոսի կարմիր ջրիմուռները/, իսկ սպիտակը՝ Մեմֆիսը/նեղոսյան գետաբերանի փրփուրը/, բացի այդ կարմիր աստղը խորհրդանշում է սոցիումի դոմինացիան անհատի վրա, ինչպես Ֆիվում, իսկ սպիտակը՝ անհատի գերակայությունը հասարակության հանդեպ, ինչպես Մեմֆիսում։
 
19֊րդ դարից սկսած սույն երկու գերտերությունները Հռոմի ու Պարթևստանի անալոգիայով բառիս բուն իմաստով իրանց տակ ծալած կպահեն ողջ աշխարհը և կփնտրեն իրար հագնելու մարզադաշտեր՝ ապահովելու համար գլոբալ քաղաքակրթական կառավարման սինխրոնիզացիան։ Առերևույթ լինելով անբեկանելի հակառակորդներ՝ հեգելյան սկզբունքով քույր աստղերը մերձավորագույն դաշնակիցներ են, թե՛ գլոբալ քաղաքականության և թե՛ պատմական շահերի տեսանկյունից։
 
Փաստեր ու միայն փաստեր բերելով հիմնավորեմ. 1775թ.֊ին Եկատերինա 2֊րդ կայսրուհին մերժում է Անգլիայի թագուհուն տրամադրել 20.000 զորք ապստամբ ամերիկյան գաղութներին ճնշելու համար, 1824թ.֊ին 54֊րդ զուգահեռականով կողմերը միմյանց միջև կիսում են հյուսիս֊արևմտյան Ամերիկան, իսկ հետագայում ռուսները գրեթե նվիրում են ԱՄՆ֊ին Ալյասկան, միմյանց միջև գրեթե կիսելով հյուսիսային սառուցյալ օվկիանոսում և հյս. բևեռում ազդեցությունը։ 1861֊1865թթ.֊երի ԱՄՆ֊ի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռուսները բառացի փրկում են Լինքոլնի կառավարությունն ու 1863թ.֊ին ԱՄՆ սուվերենիտը՝ ուղարկելով երկու ռազմական էսկադրիլիաներ ԱՄՆ֊ի աիևելյան ու արևմտյան ափերի մոտ՝ արգելափակելու համար անգլիացիների ու ֆրանսիացիաների ինտերվենցիան։ Հին աշխարհակարգը տապալելու գործում դաշնակից քույր գերտերությունները շարունակում են պասերով խաղալ նաև հետագայում։
1877֊1878թթ.֊երի Ղրիմի պատերազմի և Բեռլինի կոնգրեսում ԱՄՆ֊ն հստակ կանգնում է Ռուսաստանի կողքին/սրա մասին ավելի մանրամասն հաջորդ անգամ՝ մեզ վերաբերվող դրվագով պայմանավորված/։ Նման ժեստին ի պատասխան ռուսները շատ հանգիստ են տանում 1899թ.֊ին հավայան կղզիների կլանումը ԱՄՆ֊ի կողմից, դրան ընդառաջ ԱՄՆ֊ն ռուս֊ճապոնական 1904թ.֊ի պատերազմից հետո կազմակերպում է իր տարածքում ռուս֊ճապոնական բանակցություններ, որտեղ փուռն է տալիս Ճապոնիային և պարտված Ռուսական կայսրությունը շնորհիվ սպիտակ աստղի իրեն է միացնում Սախալինը, որով ավարտվում է խաղաղ օվկիանոսի ազդեցության գոտիների կիսումը քույր աստղերի միջև։
Քույր աստղերի 20֊րդ և 21֊րդ դարերի համագործակցության մասին կպատմեմ մյուս դասին, իսկ մինչ այդ...պարզ է դառնում, որ ուկրաինական պատերազմը զուտ քույր աստղերի ռինգա, որտեղ ռուսական աստղը սպիտակ աստղից պահանջումա իր փայ ստանալիք технологический уклад֊ը, խնդիրը նրանում է, որ աշխարհը մտնում է 7֊րդի մեջ, իսկ Ռուսաստանը դեռ 5֊րդում է ու դա շնորհիվ այն բանի, որ վերջինս խախտել է 1971թ.֊ի պայմանավորվածությունը և աշխարհի տեխնոլոգիական սինխրոնիզացիան գնացելա ռուսների համար ոչ շատ հարմար ճանապարհով ու հիմա վերջիններս չորով ու ատոմային հրթիռների սպառնալիքով պահանջում են իրենց գերտերությունը ու կրկին Հռոմի ու պարթևների օրինակով հագել են իրար, դե Ուկրիանան уже труп...մենք էլ տենց հլը մի քթի ծակով շնչում ենք...գլոբալ քաղաքականության ռինգը ժամանակին տեղափոխվեց էն կողմ...
Հիմա ինչա պետք մեզ...
 
Գայլ զորահրամանատար ունենք։
Ընդ որում Սարգսյանենց Բիշքեքում կնքած 1994թ.֊ի զինադադարը պատմաբաններն ասոցացնում էին գայլ Վահանի կողմից կնքված Նվարսակի հաշտությանն, որով Հայաստանը դուրս եկավ տուրբուլենտությունից ու մի 120 տարի կպավ նորմալ աշխարհին։ Սերժ Սարգսյանն էլ 2017թ.֊ին հավաքել էր տեխնոկրատ թիմ ու Վիգեն Սարգսյանի առաջնորդությամբ գնում էր նորմալ աշխարհին միանալու, բայց...
 
Առանց Արցախի մոռացեք, որ առաջատար աշխարհի մաս ենք կազմելու...
Մեզ մնումա քրմի որդուն գտնել, որը 405թ.֊ի գյուտի նման մեզ մի քայլ շուտ կմիացնի նոր աշխարհակարգի թվային ու վիրտուալ իրականությանն ու երրորդիվ կրկին կենսականորեն անհրաժեշտա բվեճի զգոնությամբ ուշադիր հսկել, որ Խորենացու ողբի մեջ նկարագրված էն խ*ռի գլուխ մասսան, որ հենց հիմա կրծումա մեզ, շատ չտարածվի»։

← Վերադառնալ ցուցակին