Լուրեր
Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի եւ Արցախի գահավիժումը․ Շարմազանով
07.06.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եւ Հայաստանի քաղաքացիները,եւ քաղաքական դաշտը,եւ սփյուռքայությունը պետք է միավորվեն մեկ խնդրի համար՝ ազգակործան պատուհաս եւ կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի հեռացման համար։
Նիկոլը քանդում է Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը,Եկեղեցին,Ցեղասպանության միջազգային ճանաչումը,ազգային ինստուտները։
Նա քանդում է նաեւ հայ-ռուսական երբեմնի դաշնակցային հարաբերությունները՝ Ռուսաստանը հանարելով սպառնալիք։
Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլի հեռացման շուրջ։
Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի եւ Արցախի գահավիժումը ։
Այլ լուծում չկա։
Նիկոլիզմն այլեւս ոչ միայն հայաստանյան եւ արցախյան , այլ նաեւ համահայկական սպառնալիք է։
«Արարատյան ալյանսի» համաժողով։
Ք.Գելենջիկ։07.06.2023».: