Լուրեր

Զատիկից հետո Նիկոլի ներկած ձուն որեւէ մեկին պետք չէ․ Շարմազանով

07.06.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զատիկից հետո Նիկոլի ներկած ձուն որեւէ մեկին պետք չէ։


Զավեշտալի է, երբ Լաչինն Ադրբեջանին հանձնած ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները խոսում  են Լաչինի միջանցքից կամ անցակետից։

Այդ անցակետի տեղադրումը ձեր Նիկոլն է թույլ տվել իր հանցավոր քայլերով։

Բա որ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհն առանց դելիմիտագիա անելու թշմամուն էիք տալիս, ի՞նչ էիք մտածում։


Երբ Ռեկյավիկից մինչեւ Բրյուսել ու Մոսկվայից մինչեւ Քիշնեւ Ադրբեջանի 86.6 հազար քառ.կմ էիք ճանաչում, ինչու՞ Լաչինի միջանցքի մասին չէիք մտածում։

Նիկոլը ինքն է իր քայլերով հրաժարվել եւ Արցախի անկախության գաղափարից, եւ Լաչինի միջանցքից, եւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։


Հիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլոսյան արցունքները»։

← Վերադառնալ ցուցակին