Լուրեր
Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի․ Տիգրան Աբրահամյան
04.06.2023

ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի:
ՆԳ նախարարն ընկալման հետ կապված ակնհայտ խնդիր ունի:
Եթե Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք կամ դավաճան են անվանում, ինչի ե՞ն բերման ենթարկում իրերն իրենց անուններով կոչողներին:
Ոստիկանությունում չեն վիրավորվում կամ չեն արձագանքում, երբ իրենց շեֆը Թուրքիայում մեր տղերքի դահիճների հետ քեֆ է անում, ուրախ զրույցներ վարում, հրապարակային հավաստիացնում, որ հայրենիք հանձնելու մտադրություն ունի, բայց երբ բանը հասնում է Փաշինյանին իր բուն էությունն ու առաքելությունը հիշեցնելուն` խառնվում են իրար»: