Լուրեր
Քա՞ղցր էր Նիկոլ թուրքական հյուրասիրությունը․ Շարմազանով
04.06.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմի օրերին /2020-ի հոկտեմբերի 19-ին/ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ ասեց.«Մեր պարտության հիմնական պատճառը թուրքական բայրաքթարներն են»։
Վազել Անկարա ու մասնակցել 5.000 հայ մարդու սպանած ու տասնյակ հազար հայ մարդկանց ինվալիդ դարձրած «բայրաքթարի» պապա Էրդողանի երդմնակալությանն ՝ առնվազն քաղաքական անբարոյականություն եւ թուլամորթություն է։
Քա՞ղցր էր Նիկոլ թուրքական հյուրասիրությունը»։