Լուրեր
Երևի պատմում ա, թե ինչ սիրուն կոմբինացիա արեցին` Արցախը «պատերազմով» հանձնելն ու դրա համար են հրճվում. Տիգրան Վարդանյան
04.06.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փողը կա, լափը կա: Երջանկությունն էս ա էլի Նիկոլ Փաշինյանի համար:
Երևի պատմում ա, թե ոնց էր ծնողներից թաքուն սեփական երեխաների դիակները տարբեր սառնարաններում ու անատոմիկների հատակին մեշոկների մեջ, ամիսներ, իսկ որոշ դեպքերում` տարիներ, շարունակ թաքուն պահում, ու դրա համար են հրճվում:
Երևի պատմում ա, թե ոնց են 44 օրյա պատերազմի ժամանակ բայրաքթարերի ամեն հարվածից հետո տասնյակ տղերք մաս-մաս եղել ու դրա համար են սենց հրճվում:
Երևի պատմում ա, թե ինչ սիրուն կոմբինացիա արեցին` Արցախը «պատերազմով» հանձնելն ու դրա համար են հրճվում:
Երևի պատմում ա, թե ինչ «անողնաշար» ա հայ ազգը, որ իր պես կենդանին դեռ ողջ ա ու դրա համար են հրճվում:
Սրան Ալիևը պուբլիչնի ասում ա կեղտոտ լաթ ու հարբեցող ծաղրածու, իսկ ինքն անինքասեր տրյապկի նման կզում ա: Թուրքի գործակալ»:
