Լուրեր
Փաշինյանը եւ պարտության սիմվոլ է, եւ պատճառ, եւ մեղավոր․ Շարմազանով
03.06.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմներից ոչ մեկ երբեք ապահովագրված չի եղել։
Պատերազմից չեն խուսափել նույնիսկ Ռուզվելտը,Ստալինն ու Չերչիլը։
Երկրի ղեկավարի առաջնային ֆունկցիան ոչ այնքան պատերազմից խուսափելն է, որքան պատերազմի ժամանակ կազմակերպել պետական ու ազգային ողջ ռեսուրսը՝ հանուն հաղթանակի։
Սերժ Սարգսյանը 2016-ին եւ ռազմաճակատում, եւ դիվանագիտական ճակատում կարողացավ կենտրոնացնել պետական ողջ ռեսուրսը՝ ապահովելով հայկական կողմերի հաջողությունը։
Այդ հաջողությունը 2016-ի հոկտեմբերի 7-ին արձանագրեց Իլհամ Ալիեւը, ով ասեց՝ փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Իսկ Փաշինյանը 2020-ի պատերազմի ժամանակ պետությունը վեր ածեց քաոսի, բանակը՝ ջոկատների, իսկ հաղթանակը՝ պարտության։
Ի տարբերություն նախորդ բոլոր ղեկավարների՝ Փաշինյանը պարտվեց եւ ռազմի դաշտում, եւ բանակցությունների սեղանին։
Փաշինյանը եւ պարտության սիմվոլ է, եւ պատճառ, եւ մեղավոր»։