Լուրեր
Արցախի երեխաներ, արցախցի մանուկներ, ներեցեք մեզ․ Մարգարիտ Եսայան
01.06.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի երեխաներ, արցախցի մանուկներ, ներեցեք մեզ, որ դեռ չենք կարողանում պաշտպանել ձեր անհոգ ու պայծառ մանկությունը, մայր Հայաստանի երեխաներ, մանուկներ, ներեցեք մեզ, որ առայժմ չենք կարողանում դեն նետել մեր երկիր ներդրված չարիքը եւ ապահովել ձեր պայծառ, անվտանգ եւ ապահով մանկությունը․․․ հանուն ձեզ ու ձեր անվտանգ, հայեցի ու ապահով մանկության արժե, որ մարդ մեռնի, բայց՝ միայն հաղթելով․․․
Շնորհավոր երեխաների պաշտպանության տոն, մաղթում եմ, որ եկող տարի այս տոնը նշելիս արժանի լինենք ձեզ, ձեր մանկական աչուկների ժպիտին, պուճուրներ ջան․․․»։