Լուրեր

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը»․ Ստորագրահավաք Մասիս քաղաքում

01.06.2023

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Այսօր ես, Մասյացոտնի թեմի Մասիս համայնքի հոգևորաց դասը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, Մասիս համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմը, բազմաթիվ բնակիչներ միացանք «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին: Եվ օրվա ընտրությունն էլ պատահական չի, քանզի այսօր երեխաների պաշտպանության օրն է, և մենք ուզում ենք, որ Արցախի բոլոր մանուկներն ապրեն խաղաղ ու անվտանգ երկրում:

 

Ո՛ չ Արցախի էթնիկ զտմանը»:

 
 

← Վերադառնալ ցուցակին