Լուրեր
Հատվածներ շնորհավորական տեքստերի սևագիր (չհրապարակված) տարբերակներից․ Արտակ Զաքարյան
01.06.2023
							ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Հատվածներ շնորհավորական տեքստերի սևագիր (չհրապարակված) տարբերակներից:
1. «...ձեր հարուստ դավաճանական փորձը և իշխանատենչ ագահությունը կօգնի տարածաշրջանում ամրապնդել թուրքական գործոնը և ամուր հիմքեր ստեղծել պանթուրքիզմի համար` վերջնականապես աևմատախիլ անելով հայկական գործոնը»: 
(Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Միջին Ասիական երկրներ):
2. «...ձեր հարուստ դավաճանական փորձը կօգնի տարածաշրջանում թուլացնել և դուրս մղել ռուսական ազդեցությունը»:
 (Արևմուտքի երկրների մեծ մասը):
3. «...դավաճանության, դրսից ներդրված լինելու ու խաբեության ձեր մեծ փորձը կօգնի շարունակ մոլորության  մեջ պահել հավաքական արևմուտքին և նրա չարդարացող շահերը»: 
(ԵԱՏՄ երկրներ)
4. «...ձեր աննախադեպ դավաճանության և հմուտ խաբեությունների շնորհիվ Արցախը կորցնում է ինքնորոշման իրավունքի վրա կառուցված իր ապագան ու գոյության երաշխիքները»: 
(Արցախ, ԵԱՀԿ ՄԽ, Աբխազիա ՀՕսեթիա, Կոսովո, Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններ)
5. « ...ձեր դավաճանության հարուստ փորձն ու մորթապաշտ անպատասխանատվությունը տարածաշրջանը կանգնեցրել է նոր` ավելի պայթյունավտանգ իրավիճակի առջև»: 
(Իրան, Հնդկաստան)
6. «...ձեր անսահման դավաճանությունն ու սեփական ժողովրդին թշնամաբար նվիրվածությունը կհանգեցնի հայ ժողովրդի պետականության կործանմանն ու հայրենազրկմանը»: (ՄԱԿ-ի ԳՔ,  Կադաստրի կոմիտե)
7. «...ձեր անսահման տգիտությունը, անձնուրաց դավաճանությունն ու ազգակործան ջանքերը հավերժ կմնան մեր  ժողովրդի հիշողության ու պատմության մեջ»:
 (ՀՀ ԳԱԱ, ՀԱՍ Եկեղեցի, ԵԿՄ, ՀՀ ԶՈւ, հայ ժողովուրդ)»:
