Լուրեր

Անիծյալ լինի այն սրիկան, ով իր չսիրված լինելու մանկության վրեժը հանում է այլոց երեխաներից․ Աշոտյան

01.06.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Անիծյալ լինի այն օրը, որ քո նման սրիկան բեղմնավորվել է։

Անիծյալ լինի այն օրը, որ դու ոտքի ես կանգնել։
Անիծյալ լինի այն օրը, որ քո՝ ենթադրաբար թոթովախոս շուրթերից դուրս է եկել առաջին բառը։ 
 
Անիծյալ լինի այն օրը, որ սատանան բուն դրեց քո խղճուկ մարմնում։
Անիծյալ լինի այն մահաշունչ կենդանին, որին բերում են ու չեն սիրում։
Անիծյալ լինի այն սրիկան, ով իր չսիրված լինելու մանկության վրեժը հանում է այլոց երեխաներից։
 
Անիծյալ լինես դու, որ ոչ թե սիրո արդյունք ես, այլ ատելության արգասիք։
Ապրես երկար, որ տանջվես ու ողբաս։
Ապրես երկար, որ գալարակծկվես այն ցնորքից, որ պատճառել ես մեզ։
Ապրես երկար, որ փտեն բոլոր օրգաններդ, բացի մաշկից, որպեսզի ողջ մակերեսովդ վերադարձնեմ քեզ այն ցավը, որ ազգիս ես պատճառել։
Անիծյալ լինի ծնունդդ, սատանայի պտուղ»։։

← Վերադառնալ ցուցակին