Լուրեր
Նոր պայմանավորված կապիտուլյացիա է նախապատրաստվում` Նիկոլ-Ալիև-ԵՄ-ԱՄՆ կվարտետի կողմից․ Հենրիխ Դանիելյան
31.05.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
« «Կեցցե՜ ժողովրդավարությունը» Արդյո՞ք Հայաստանում կա ժողովրդավարություն, կամ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է. փորձենք հասկանալ: Նիկոլի «ժողովրդավարությունը» պառակտեց ժողովրդին` բաժանելով սևերի ու սպիտակների, նրա «ժողովրդավարությունը» քանդեց բանակը, հանձնեց Արցախի 75%-ը, հակառակորդին թույլ տվեց առաջընթաց ունենալ ՀՀ սուվերեն տարածքում, ոչնչացրեց ողջ բանակցային գործընթացը, ժողովրդին կանգնեցրեց ցեղասպանվելու վտանգի առջև: Նիկոլն այնքան «ժողովրդավար» է, որ իր դավաճանությունը քողարկելու համար ցեխ է շպրտում 2016 թվականի ապրիլյան պատերազմում հաղթանակած բանակի վրա: Նա ասում է, որ 44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր: Նիկոլը ատում է հաղթանակած նախագահ Սերժ Սարգսյանին` Ալիևին ծնկած պահելու համար: Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանը դեստրուկտիվ է, իսկ Նիկոլը իր «կիրթ» ընկերոջը համարում էր կառուցողական: 44-օրյա պատերզմի պարտության հիմքը դրել է Նիկոլը. հենց ինքն էր ձեռք բերել ՍՈւ 30 ՍՄ առանց հրթիռների, հենց ինքն էր զինվորներին թողել առանց սաղավարտի: Սերժ Սարգսյանը երբեք ժողովրդից ոչինչ չի թաքցրել, միշտ գործել է արդար ու թափանցիկ և ժողովրդին բերել է միայն հաղթանակներ, թե´ ռազմի, թե´ դիվանագիտական դաշտերում, իսկ «ժողովրդավար»Նիկոլը 2018 թվականին ժողովրդին խոստացավ, որ ամեն ինչ քննարկելու է նրանց հետ, բայց նրանց մեջքի ետևում հանձնեց Արցախը: ԱՄՆ նորանշանակ դեսպանը Հայաստանին համարել է ժողովրդավարության պայծառ կետ, երբ ԱՄՆ պետդեպը 2022 թվականի մարդու իրավունքների զեկույցում Նիկոլի իշխանության արատները վեր էր հանել: Հավանաբար դեսպանը տեսողական և լսողական խնդիր ունի: Ինչպես կարելի է ժողովրդավար համարել Նիկոլի կառավարման տարիների Հայաստանը, երբ անարգվում են մարդկանց իրավունքները, երբ զոհված զինծառայողների ծնողներին քարշ տալով ոստիկանություն են տանում, երբ զոհված զինծառայողի մորը կալանավորում են, երբ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, երբ Նիկոլի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու սպանում, երբ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցնում կանանց: Այս իշխանությունների «ժողովրդավար» քայլերը կարելի է անվերջ թվարկել, բայց միթե՞ այս ամենը տեսնելով ու լսելով կարելի է Հայաստանը համարել ժողովրդավար: ԱՄՆ պետդեպը երևի մոռացել է, որ Ադրբեջանը կռվում էր վարձկան ահաբեկիչներով, որը համաշխարհային ճանաչված փաստ է և ճանաչում է ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ: Եթե դուք Նիկոլին թույլ չեք տալիս խոսել այդ մասին, ապա մենք խոսել ենք ու խոսելու ենք: Բացի դա, ԱՄՆ ներկայացուցիչները ողջունում են Արցախի վրա ֆոսֆորային զենք կիրառած, հայ ռազմագերիներին խոշտանգող, Հայաստանին ու Արցախին շարունակ սպառնացող Ալիևին: Նոր պայմանավորված կապիտուլյացիա է նախապատրաստվում` Նիկոլ-Ալիև-ԵՄ-ԱՄՆ կվարտետի կողմից»: