Լուրեր
Նիկոլը հիստերիայի մեջ շարունակում է մեղավորներ փնտրել, և մեղքը իր և իր դավաճանական խունտայի վրայից գցել այլոց վրա. Միքայել Գրիգորյան
31.05.2023
ՀՀԿ անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը հիստերիայի մեջ շարունակում է մեղավորներ փնտրել, և մեղքը իր և իր դավաճանական խունտայի վրայից գցել այլոց վրա։
Քիչ առաջ միջոցառման մասնակցող կապիտուլյանտը կրկին զառանցել է թե մեղավորը նախկիններ են, ու որ նա և իր ուսապարկերի միավորումը չեն կարողացել խուսափել պատերազմից։
Նա նորից ու նորից իր համար ցանկացած բարդ իրավիճակում փորձում է հարցերը «սղցնել» և թեմային այլ հնչեղություն տալ օգտագործելով ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի անունը։ Նա հայտարարում է թե Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս էր արել, դե արի ու մի ասա այ դավաճան ինչ անոնս, ինչ թրեյլեր, դու ՀՀ ԱԺ ամբիոնից հասարակությանը կոչ էիր անում պայմանավորվել, որ ինչ ուզում է լինի մենք մեզ պարտվող չենք համարելու, դու էդ իրավիճակը քո վտանգավոր բառակապակցություններով սարքեցիր պատերազմ և տարար մեզ բոլորիս պարտության։ Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, Սերժ Սարգսյանը սիրում է էս երկիրը և երբևիցե չի եղել իրավիճակ, որ նրա արած հայտարարության պատճառով երկիրը հայտնվի լրջագույն վտանգի առջև։ Սերժ Սարգսյանը այն մարդն է, ով իր մարտական ընկերների հետ Արցախ է ազատագրել, իսկ դու ընդհամենը խուլիգանական հայպի վրա իշխանություն զավթած վարձու գրչակ ես։
2018 թվականի խուլիգանազավթման արդյունքում մենք ունեցանք պատերազմ, մենք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և խեղված կյանքեր և այդ ամենի ՄԻԱԿ մեղավորը և պատասխանատուն դու ես նիքոլ։ Դու և քո դավաճան, չտես շայկան պատասխանեք տալու։
Հ.Գ. Կապիտուլյանտը նույնիսկ համարձակություն ունի հայտարարելու, որ ժողովրդավարությունը դարձել է Հայաստանի բրենդ, այն դեպքում երբ նա դե ֆակտո Հայաստանի ամենա ոչ ժողովրդավար և ֆեյք ղեկավարն է, ով նույնիսկ մանր հարցերը ցանկանում է ծեփելով և պատերին տալով լուծել»: