Լուրեր

Մեկը լինի Ալիեւին ամնիստիա անի։ Սա է ձեր ժողովրդավարությունը, պարոնայք արեւմտականներ․ Շարմազանով

31.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ի՞նչ խնձորիս ամնիստիա։
Մեկը լինի Ալիեւին ամնիստիա անի։
Սա է ձեր ժողովրդավարությունը, պարոնայք արեւմտականներ։
 
Քիչ էր մնում ԱՄՆ Պետական Դեպարտամենտը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի իշխանություններին Արցախում ցեղասպանությունը ժամանակավորապես դադարեցնելու համար։
Ու՞ր մնաց ինքնորոշման իրավուքը։
 
Ու՞ր մնաց ուժի չկիրառման սկզբունքը։
Աշխարհը հասկանում է միայն ուժի լեզուն, թշնամին՝ եւս»։

← Վերադառնալ ցուցակին