Լուրեր
Ձեր մարզում, ձեր քաղաքում միացե´ք ստորագրահավաքին․ Արտակ Զաքարյան
30.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ձեր մարզում, ձեր քաղաքում միացե´ք ստորագրահավաքին: Արցախը չի´ կարող բռնակցվել Ադրբեջանին, Արցախը չի´ կարող ենթարկվել էթնիկ զտման:
Այս կերպ մենք մեր հավաքական դիրքորոշումն ենք հայտնելու միջազգային հանրությանը: Այս կերպ մենք մերժելու ենք տարածվող այն թյուր կարծիքը, ըստ որի` իբր հայ ժողովուրդը հրաժարվում է Արցախից և անտեսում է Արցախի ճակատագիրը: Այս պահի համար, սա այն փոքրիկ հերթական լուման է, որ մեր ժողովուրդը կարող է ներդնել Արցախի և Հայաստանի ապագայի գործում»: