Լուրեր
Ցանկացած նոր քաղաքական ընդդիմադիր ձեւաչափ,որի նպատակը կապիտուլյանտների խունտայի հեռացումն է․ Շարմազանով
30.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցանկացած նոր քաղաքական ընդդիմադիր ձեւաչափ,որի նպատակը կապիտուլյանտների խունտայի հեռացումն է,Արցախի Ադրբեջանի կազմում չլինելն է ու Հայաստանում ազգային պետականության վերականգնումն է՝ ընդունելի ու ողջունելի է,եթե այդ շարժումը մերժում է 2018-ի իշխանազավթումը։
Սա պետք է լինի հստակ ջրբաժանը։
Չի կարող որեւէ շարժում ազգային ու պետականամետ լինել,եթե չի դատապարտում 2018-ի հակաղարաբաղյան ու հակապետական կործանարար շարժումը։
Մի բան հստակ է.Նիկոլը՝ ճիշտ չէր ու չէ։
Արցախ ազատագրողներին ու Ապրիլյան հաղթանակներ կերտողներին «մերժելը» սխալ էր ու դատապարտելի։
Սա պետք է գիտակցենք ու լայն ազգային համախմբումով հասնենք Նիկոլի ռեժիմի հեռացմանն ,Արցախի պաշտպանությանն ու ազգային պետականության վերականգնմանն»։