Լուրեր

Մենք պարտավոր ենք մեր «ոչ»-ը ասել Արցախի ադրբեջանացմանը․ Շարմազանով

30.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«  «Ոչ Արցախի էթնիկ զտմանը»

«Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում»
ստորագրահավաքին  կարող եք միանալ Երեւանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ, Կասկադի շրջակայքում եւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում։
 
Երեւանում ստորագրահավաքը մեկնարկել է շաբաթներ առաջ։
Բազմահազար, հազարավոր եւ նույնիսկ հարյուր հազարից ավել քաղաքացիներ արդեն միացել են ստորագրահավաքին միայն մայրաքաղաքում։
Արարատ եւ Մասիս քաղաքներում ստորագրահավաքն արդեն մեկնարկել է։
Հունիսի 1-ից՝ բոլոր մարզային քաղաքներում ստորագրահավաքը կմեկնարկի։
Սա ոչ քաղաքական եւ ոչ էլ առավել եւս կուսակցական հարց է։
Սա ազգային գոյաբանական հարց է։
 
Մենք պարտավոր ենք մեր «ոչ»-ը ասել Արցախի ադրբեջանացմանը։
Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Աստծով»։
 

← Վերադառնալ ցուցակին