Լուրեր
Նիկոլն ու Իլհամը ներդաշնակ աշխատում են․ Շարմազանով
29.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյան,Ալիեւի երեկվա հայտարարությունները քո զիջումների արդյունք է։
Նիկոլը հանկարծ զարմացել է, որ Ալիեւը հերթական ապակառուցողական ելույթն է ունեցել։
Ի՞նչ կա զարմանալու։
Եթե Նիկոլը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Ալիեւն էլ հակահայկական ելույթներ է ունենալու։
Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնած, Արցախն ադրբեջանական համարող կապիտուլյանտը «միամիտ» է ձեւանում։
Նիկոլն ու Իլհամը ներդաշնակ աշխատում են ՝ բերելով նոր կորուստներ հայկական կողմերի համար»։