Լուրեր
Մեզ համար Վազգեն Սարգսյանը ու իր պես մարդիկ պայքարի, հաղթանակի, սկզբունքայնության, պետականության և սուվերենության կերպարներ են․ Դերզյան
29.05.2023
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անի Խաչիկյան
Կապված պայքարի վերաբերյալ խիստ ռադիկալ արձագանքի հետ.
Ֆիքսենք պարզ իրողություն` Փաշինյանը հստակ հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հետ խնդիր չունի, տանում է դրան և իր իբրև թե գլխավոր խոսույթը մնում է ժողովրդի անվտանգությունը, ինչը իհարկե ստոր սուտ է:
Եթե Արամ Սարգսյանը պայքարում է առնվազն Արցախի` Ադրբեջանի կազմում չհայտնվելու համար, ապա տրամաբանական է ակնկալել կուսակցության դիրքորոշումը և հայտարարությունը: Դա տրամաբանական է անել ոչ թե այլ ուժի համար, այլ հանրության համար առնվազն պարզ լինելու տեսանկյունից: Իրավիճակը այնպիսին է, որ կամ կողմ ես, կամ դեմ ու եթե քո հետ նույն դաշտում ևս կան համախոհ այդ գաղափարի հետ ուժեր, ապա պարտադիր չէ վախենալ ասոցացումից կամ համեմատականներից, առավել ևս որ սա ոչ թե քաղաքական, այլ ազգային հարց է:
Շատ լավ է, որ Արամ Սարգսյանը ուզում է, որ Հայաստանը խոսի քաղաքակիրթ աշխարհի հետ, բայց արդյո"ք դրա համար պետք չէ հեռացնել նրան, ով անգամ ձեր պատկերացրած աշխարհաքաղաքական դաշտում Արցախից լվանում է իր ձեռքերը:
Մենք շատ լավ հիշում ենք 2018-ի իրադարձությունները, դրան նախորդած և հետևած դեպքերը և մեղմ ասած տարակուսելի է ՀՀԿ-ին կապել կոնկրետ որևէ վեկտորի հետ: Արդար չեք այդ առումով ևս:
Արամ Սարգսյանը իր պաշտոնում որքան որ չի դավաճանում տեղեկատվության առկայությունը տեսանյութերի և այլ նյութերի տեսքով/տարիքս չի ներում անձամբ աչքիս տեսածի մասին խոսել/ առնվազն հակառուսական դիրքորոշում չի ունեցել և անգամ որոշ դեպքերում դրական է արտահայտվել: Իհարկե ընդդիմադիր լինելը ավելի է հեշտացնում խոսույթը, սակայն սոցիալական պատասխանատվությունը չի կարող թույլ տալ ունենալ խիստ ռադիկալ և ռիսկերի բացառման ծրագրի մասին 0 խոսույթով դիրքորոշում:
Խոսում եք հավատի սպանության մասին: Իսկ հավատին զուգահեռ քանի հոգի սպանվեց այս իշխանության ժամանակ: Որպեսզի հայտարարվի, որ դե այդ ամենը առանց զոհերի ևս կարող էր լինել...:
Առհասարակ ամենամեծ խնդիրներից մեկը քաղաքական դաշտի դա ընդդեմ պայքարն է: Պետք չի պայքարել ընդդեմ, պետք է պայքարել հանուն: Հենց այդ բառն է շատ խնդիրների լուծման բանալին:
Սերժ Սարգսյան իր քայլերով և խոսույթով վստահաբար չի կարող Արցախ հանձնած լինել: Հանձնողների հասցեատիրոջը շատ հեշտ է գտնել: Իրենց որոշ քարոզիչներ սատարել են ձեր վերջին գրառումը չակերտավոր հուժկու մեկնաբանություններով:
Անսխալական չեն մարդիկ, ուժերը և առհասարակ ոչ մեկ: Այլ հարց է, թե որն է ավելի թանկ, իսկ այդտեղ պետք է լինել շատ հստակ:
Եթե Փաշինյանը հասցրեց իր ծրագիրը ավարտին, ապա Ադրբեջանը կկարողանա միլիարդավոր դոլարների հայտ ներկայացնել Հայաստանի դեմ, իսկ Արցախի համար կռված ու պայքար մղած անձանց ներկայացնել որպես ռազմական հանցագործ:
Մեզ համար Վազգեն Սարգսյանը ու իր պես մարդիկ պայքարի, հաղթանակի, սկզբունքայնության, պետականության և սուվերենության կերպարներ են, այլ ոչ թե ռազմական հանցագործներ, որին տանում է Փաշինյանը:
Վազգենի պես մարդկանց տեղը զգացվում է: Լրացնել հնարավոր չէ, կամ շատ դժվար է, սակայն առնվազն արժանի լինել պետք է: Դրա համար պետք է միավորվել գաղափարի շուրջ: Ներկա նախկին, վատ և լավ, կուսակցություններ և դաշինքներ, ՀԿ-ներ և այլն չկա: Կա գաղափարին դեմ կամ կողմ լինել յուր առաջարկներով հանդերձ»: