Լուրեր

Անի Խաչատրյանին խորհուրդ եմ տալիս չափի զգացողությունը չկորցնել. Գեղամ Պետրոսյան

29.05.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Բախտի բերմամբ, թե պատահմամբ` Երևանի ավագանի դարձած Անի Խաչատրյանին խորհուրդ եմ տալիս չափի զգացողությունը չկորցնել ու պահել իրեն կնոջը վայել։

Արամին Վազգենի հետ կապում է միայն ու միայն ազգանունը։

Արամը ոչ տեսակով, ոչ էլ արժեհամակարգով Սպարապետին մոտ չէ։ Անի, խորհուրդ կտամ Արամից հարցնես, թե օրը քանի՞ անգամ էր ինձ բարևում Շարմազանովի կաբինետի ընդունարանում։

Գոնե շեֆիդ հետ զրուցի` ինչ-որ բան գրելուց առաջ: Ինքը շատ բան եթե չհիշի, ստիպված կլինեմ հիշեցնել։ Այնպես որ, լավ կանես լռես, դրանով ավելի oգնած կլինես....»։

← Վերադառնալ ցուցակին