Լուրեր
Քաղաքական բոլոր ուժերը պարտավոր են հրապարակային հստակ պատատխանել հասարակությանը հուզող հետեւալ հարցին․ Շարմազանով
29.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքական բոլոր ուժերը պարտավոր են հրապարակային հստակ պատատխանել հասարակությանը հուզող հետեւալ հարցին.
Համաձա՞ն են Նիկոլ Փաշինյանի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության հետ, թե՞՝ դատապարտում են այն ու պահանջում Փաշինյանի հրաժարականը։
Սա հստակ ջրբաժան է։
Այո՞, թե՞՝ ոչ։
Կարճ եւ կոնկրետ»։