Լուրեր

Կարիք չկա ինձ պատասխանելու․ Շարմազանով

29.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարիք չկա ինձ պատասխանելու ։

Պատասխանեք Նիկոլին.համաձա՞յն  եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, թե՞ դատապարտում եք Նիկոլի հանցավոր քայլերը։
 
Թե չէ ով ինչքա՞ն կա,կամ ինչքա՞ն չկա ՝ կորոշի պատմությունն ու սերունդները։
ՀՀԿ-ն ու Շարմազանովը լավն են կամ վատը՝ հեչ էական չէ հիմա։
Թեկուզ ես ամենավատ ու ոչ արդյունավետ քաղաքական գործիչն եմ,դա արդարացնու՞մ է ոմանց համաձայնությունը Արցախն Ադդբեջանի կազմում տեսնելու։
 
Իհարկե՝ ոչ։
Ռուբիկոնը գծված է.մի ափում  Նիկոլն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով, մյուս կողմում՝ նրան դատապարտողներն ու Արցախի ինքնորոշման համար պայքարողները։
Դուք ու՞ր եք, որտե՞ղ եք, ասեք։
 
Հ.Գ.Անձնական վեճ չկա։
Կա գաղափարական ու սկզբունքային վեճ Արցախն ադրբեջանական համարող
Նիկոլի ու նրա դեմ պայքարողների միջեւ։
Երրորդ ուղի չկա։
Կողմնորոշվեք…» ։

← Վերադառնալ ցուցակին