Լուրեր
Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսների ժառանգներ, արթնացեք։ Մերժեք Արցախն Ադրբեջանին հանձնելու դավադիր քայլը․ Շարմազանով
27.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«105 տարի առաջ՝ 1918-ի մայիսին հայոց զորքն Արցախցի գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանի եւ Արցախյան մահապարտների 5-րդ գունդը Պողոս Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ փրկեցին հայությանը՝ հաղթելով Սարդարապատում։
Իսկ այսօր կապիտուլյանտ Նիկոլն Արցախը հանձնում է Ադրբեջանին։
Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսների ժառանգներ, արթնացեք։
Մերժեք Արցախն Ադրբեջանին հանձնելու դավադիր քայլը։
Արթնացիր, հայ մարդ»։