Լուրեր

Նիկոլը հանձնում է Արցախը,Հայաստանի կադաստրի անվանակոչություն է անում ՝ դարձնելով այն Էրմենիստան․ Շարմազանով

26.05.2023

 

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում։
Գ.Նժդեհ 
 
Նիկոլը հանձնում է Արցախը,Հայաստանի կադաստրի անվանակոչություն է անում ՝ դարձնելով այն Էրմենիստան։
Հասարակության ազգային հատվածը մեզ քննադատում է ու ճիշտ է անում:
Նիկոլի վարչապետ մնալն առաջին հերթին իմ ու իմ գաղափարակից ընկերների ձախողումն է։
Մեզ կարելի է ու պետք է քննադատել ոչ արդյունավետ պայքարի մեջ։
Բայց պնդել,որ միայն ստատուս ենք գրում՝ ազնիվ չէ։
Հանրապետականներիս «մերժված ու չկոտրված» հատվածը 5 տարի է պայքարում է։
 
Պայքար է տվել ասֆալտին պառկելով,վրաններ տեղադրելով անձրեւին ու արեւին՝դատարանի դեմ բողոքի ակցիաներով,փողոց փակելով,բանտ նստելով,հանրահավաքներ անելով…
Ես ու իմ ընկերները չենք կոտրվել ու պայքարել ենք,երբ 2018-ի մեր դագաղներն էին հանում ,սեւ լենտերն էին կապում,մեր ընտանիքների վրա հարձակվում ու հոգեբանական տեռորի էին ենթարկում։
Մենք գրեթե միայնակ էինք,մեզնից հեռացել էին  նույնիսկ երեկվա զորակցողները,բայց մենք չլքեցինք հանուն Անկախ Հայաստանի ու Հայկական Արցախի պայքարի խրամատը։
Հիմա եկել մեզ եք  պայքարի  բացակայության մեջ մեղադրու՞մ։
Մուննաթով հարց չեն լուծում։
Որ մուննաթ գալով հարցը լուծվի ,նենց հիմնավոր մուննաթ կգամ։
Բայց դա չէ հարցի լուծման ճանապարհը։
Հիմա պետք է՝ քաղաքական ուժերի կողմից 0 ամբիցիա,Եկեղեցու,ազգային ուժերի ու գործիչների համախմբում։
Մենք պարտավոր ենք ապացուցել,որ հայ ազգը չի ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս։
Իսկ եթե հակառակն ապացուցվեց,ուրեմն մենք արժանի չենք Անկախ Հայրենիք ունենալուն»։

← Վերադառնալ ցուցակին