Լուրեր

Երբե´ք ու երբե´ք չհանձնվեք ոչ մի բարդության առջև․ Արտակ Զաքարյանը՝ շրջանավարտներին

26.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի և Արցախի դպրոցների սիրելի շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի առաջին ինքնուրույն ձեռքբերման` դպրոցական առաջին կրթական փուլը հաջողությամբ ավարտելու համար: 
Միշտ հավատացե´ք, որ ձեր ամենամեծ ուժը` ԳԻՏԵԼԻՔՆ է, որով դուք հաղթահարելու եք ցանկացած խնդիր և կյանքում հաղթող եք դուրս գալու ամեն հարցում:  Թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքներն ու նպատակները: Շատ շուտով, դու´ք եք լինելու Հայրենիքի տերն ու պատասխանատուն: Եղե´ք հաջողակ, հաստատուն, անվարան, ազնիվ ու քաջ` կյանքի բոլոր ճանապարհներին:
 
Հիշե´ք, որ դուք Աստծո կողմից ստեղծված հինավուրց ու հարուստ արժեքներով ՀԱՅ ԱԶԳ-ի մաքրամաքուր զավակներն եք: Երբե´ք ու երբե´ք չհանձնվեք ոչ մի բարդության առջև: 
 
Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանիքներին»:

← Վերադառնալ ցուցակին