Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը՝ հյուրընկալել էինք Վարդան Պողոսյանին

25.05.2023

 ՀՀԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նածագահ Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․

«Տեղի ունեցավ ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը։

Հանձնաժողովի կողմից կազմակերպվող բանախոսությունների շարքի շրջանակներում այս անգամ հյուրընկալել էինք Վարդան Պողոսյանին, որը հանդես եկավ «Արցախի հիմնախնդրի բանակցային պրոցեսը. անցյալը և ներկան» թեմայով հետաքրքիր բանախոսությամբ։
Անդրադարձ կատարվեց բանակցային գործընթացի պատմությանը, դրա առանձնահատկություններին ու հետագա հնարավոր զարգացումներին։
Հանդիպման ավարտին Վարդան Պողոսյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Հ․Գ․ Արտաքին քաղաքական թեմաներով բանախոսությունների շարքը շարունակական է» ։
Բոլոր արձագանքները՝
Inessa Barseghyan և 10 ուրիշներ-ը

 
 

← Վերադառնալ ցուցակին