Լուրեր
ՔՊ տխրառչակ մեծամասնությունը, նորից հայ մարդուն վախեցնող էժանագին վարկածն է դրել շրջանառության մեջ․ Արտակ Զաքարյան
24.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ տխրառչակ մեծամասնությունը, նորից հայ մարդուն վախեցնող էժանագին վարկածն է դրել շրջանառության մեջ: Ասում են, որ եթե Արցախն ու Հայաստանի մի շարք տարածքներ չհանձնենք` պատերազմ է լինելու: Փաստորեն, ըստ այս մանկուրտների, ստացվում է, որ ընդդիմությունը երբ ասում է չի կարելի Հայրենիքը վաճառքի հանել, ուրեմն պատերազմ է ուզում:
Հատուկ մանրումեծ ՔՊ-ականների համար նորից եմ ասում, եթե իրական խաղաղություն եք ուզում` ուրեմն կարողացեք պաշտպանել ձեր պետության շահերը: Եվ մի´ մոռացեք, որ հինգ տարում երեք կորստաբեր պատերազմ եք բերել մեր ժողովրդի վրա: Որովհետև տեսակով տգետ եք և դավաճան: Որովհետև չգիտեք, թե ի՞նչ բան է պետություն ղեկավարելն ու Հայրենիք պահելը: Որովհետև չգիտե´ք ժողովրդի իրական անվտանգության անփոխարինելի արժեքը: Որովհետև չե´ք հասկանում, թե ո՞րն է մեր ազգային շահը: Որովհետև տարածաշրջանում անվտանգություն արտադրողից, երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի:
Դուք այդպես էլ չեք հասկանա մեր խաղաղասեր ու արժանապատիվ ժողովրդի արժանապատիվ պայքարի իմաստը: Դուք ցանկանում եք նրան վերածել ոգով ստրակացած, կոտրված ու կախյալ մի զանգվածի, որը չկարողանա իր Հայրենիքում տեսնի ու կառուցի իր ապագան:
Հասկացեք վերջապես, ա´յ անուղեղ կամակատարներ: Ընդդիմությունը պատերազմ չի ցանկանում, դրա համար էլ փորձում է բռնել ձեր դավադիր ձեռքը, որը տարեցտարի ավելի ու ավելի ծանր վիճակի մեջ է դրել մեր բոլորի երկիրը:
Նախորդ իշխանությունները խաղաղություն էին բերել, պատերազմի վտանգը հեռու էր յուրաքանչյուր հայի տանից: Պատերազմի գաղափարից նույնիսկ մեր թշնամին էր վախենում: Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա:
Եվ հիշե´ք, որքան էլ, որ ճամարտակեք, փաստը մնում է փաստ: Դու´ք եք պատերազմը և նրա սպառնալիքը փաթաթել մեր ժողովրդի գլխին: Դու´ք եք հանձնել մեր անվտանգության գոտիները` դիմացը ոչինչ չստանալով: Դու´ք եք փոշիացրել մեր ժողովրդի անվտանգության ներքին ու արտաքին ռեսուրսները:
Դու´ք եք հրահրել նրեքին անհամերաշխության խուլիգանական քաղաքականությունը: Դու´ք եք խաբել և դավաճանել Արցախին ու Հայաստանի ողջ ժողովրդին: Եվ այդ պատմական փաստից ու պատասխանատվությունից փախչելու տեղ չե´ք ունենալու:
Եթե այսօր երկրի ոստիկանները, փողի (աշխատավարձի) խաթր ձեզ դեռ պաշտպանում են, ապա վաղը չեն պաշտպանելու, և դուք մեն-մենակ եք մնալու ձեր դավաճանական կենսագրության հետ:
Առայժմ այքսանը»: