Լուրեր

Արցախը քո ջեբում չի, որ մանրադրամի պես ում ուզես տաս․ Մարգարիտ Եսայան

23.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեսբուքյան  իր էջում գրել է․

«Արցախը քո ջեբում չի, որ մանրադրամի պես ում ուզես տաս,  Արցախը Հայաստանն է,եւ քո հետ կապ չունի, դու զզվելի չարչի ես ու չտես․․․

Արցախը ես եմ, Հայաստանը  իմ ընտանիքն է, իմ հարազատները, Արցախը իմ ծնողների պատգամն է, ու դու ՈՉ մի իրավունք չունես Արցախը, հետեւաբար ինձ, հանձնել իմ թշնամուն, դու պետք է հեռանաս ու ես պատրաստ եմ ցանկացած գործողության քեզ  հեռացնելու համար․․․

Ու հաղթողը էս կենաց֊մահու կռվում ես եմ լինելու, դու թափթփուկ ես, ու տեսնելու եմ վախճանդ․․․Ես հայ եմ ու Արցախցի,Արցախը ես եմ։ Պարտավոր ենք վճռական եւ հաղթական պայքարի․․․Մենք կրկին հանձնելու հայրենիք չունենք․․․Թողնել կուսակցական ու քաղաքական խաղերը, ամբիցիաները, աբիժնիկությունը եւ ոտքի կանգնել հանուն Արցախի ու մայր հայրենիքի»։

← Վերադառնալ ցուցակին