Լուրեր
Ի տարբերություն որոշների ՝ ՀՀԿ-ն Նիկոլի միտինգին մարդ չի ուղարկել, Շարմազանով
23.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրապետական կուսակցությունն եւ իշխանության եղած ժամանակ,եւ 44 -օրյա պատերազմից առաջ,եւ պատերազմից հետո ՝ Մոսկվայից մինչեւ Ստրասբուրգ,Բրյուսելից մինչեւ Զագրեբ մշտապես ասել է ՝Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դա հրապարակային ասել է նաեւ Ալիեւի ներկայությամբ Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում /2010թ.դեկտեմբեր/,2011 հունիսին ԵԽԽՎ-ում՝Ստրասբուրգում,2016-ի օգոստոսին Մոսկվայում՝Պուտինի հետ հանդիպման ժամանակ,ինչպես նաեւ իշխանափոխությունից հետո՝ դատարանից մինչեւ Զագրեբի ԵԺԿ համաւգումարի լսարան։
Այսքանից հետո զավեշտալի է ,երբ որեւէ մեկը Սերժ Սարգսյանից ակնկալում է Արցախի հարցի վերաբերյալ դիրքորոշման վերահաստատում։
Ի տարբերություն որոշների ՝ ՀՀԿ-ն Նիկոլի միտինգին մարդ չի ուղարկել, Նիկոլին գերագույն հրամանատար «պրիզնատ» չի եկել, Նիկոլի հետ «տրնգի» չի պարել ու նույն Նիկոլի հետ «գործով» չի եղել։
Մեր համոզմուքն է՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանը կազմում։
Այդպես մտածել ու գործել ենք երեկ, մտածում ենք այսօր ու նաեւ այդպես ենք վարվելու վաղը»։