Լուրեր
Ընտրությունը մերն է հայ ժողովուրդ։ Հետո ուրիշներին չմեղադրեք․ Շարմազանով
23.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կամ հայկական Արցախի, կամ Արցախը հանձնող Նիկոլի հետ ես։
Երրորդ ուղի չկա։
Ռուբիկոնի ջրբաժանը դրված է հստակ։
Վաղը Աստծո առաջ դրախտ ու դժոխք գնալու ջրբաժանն Արցախով է անցնելու։
Արցախը հայկական համարողների օրհնվելու են սերունդներով, իսկ Նիկոլի նման
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողները՝ դժոխքի ճամփան են բռնելու։
Ամեն ինչ մեր ձեռքերում է ու մեր ընտրությունից է կախված։
Ես ընտրել ու ընտրում եմ հայկական Արցախը,Նիկոլը ՝ Ադրբեջանը։
Ընտրությունը մերն է հայ ժողովուրդ։
Հետո ուրիշներին չմեղադրեք» ։