Լուրեր
Փաշինյանն այսօր բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը․ Շարմազանով
22.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բարի գալուստ դժոխք…
Այլեւս խոսելու,քննարկելու ու համոզելու բան չկա։
Փաշինյանն այսօր բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը.
1. Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
2.Բացահայտ խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։
Ի՞նչ ենք անում մենք…
Մի մասը /ես էլ մեջը/ գրում-ջնջում հարցազրույցներ է տալիս ու փոքր բողոքի գործողություներ իրակապացնում,իսկ ավելի մեծ հատվածը կրավորական կեցվածք է ընդունել ու համակերպվում է Արցախը տալու հետ։
Սա ազգային խայտառակություն է։
Բարի գալուստ դժոխք»։