Լուրեր
Այս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում․ Տիգրան Աբրահամյան
21.05.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կառավարության դիմաց նստացույցը շարունակող հերոսների ծնողների ակցիայի մասին ամեն ինչ արդեն ասվել է:
Ե՜վ նպատակը, և՜ իրավիճակի պատասխանատուները հստակ են, բոլորը նաև գիտակցում են, որ այս իշխանությունից այլ բան դժվար էր ակնկալել:
Մի քանի անգամ լուսանկարել եմ նստացույցը արևի, անձրևի ժամանակ, առավոտյան, կեսօրին, երեկոյան, գիշերը, սակայն հետո չեմ հրապարակել. իմացողն արդեն գիտի, գիտակցողը` վաղուց է գիտակցում, իսկ եկող-գնացող քաղաքացիները տարբեր աղբյուրներից տեղեկացել ու եկել են:
Մի բան հստակ է` այս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում, ինքն ամբողջությամբ ձևավորված է այնպիսի կերպարներով, որոնց համար բարոյականության գծեր իսկզբանե չեն էլ եղել ու հենց դրա համար էլ նրանք առանցքային պաշտոնների են:
Իրավիճակը չափազանց բարդ է, սակայն ոչ առանց լուծումների» :