Լուրեր
Ահավոր զգացողություն է, երբ զինվոր, հերոս որդի կորցրած մորը ոչինչի համար բանտարկում են․ Մարգարիտ Եսայան
21.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դուք, չգիտեմ՝ ոնց, բայց ես ամաչում եմ․․․Ահավոր զգացողություն է, երբ զինվոր, հերոս որդի կորցրած մորը ոչինչի համար բանտարկում են, ու դու քնում ես տանդ մեջ․․․Այսօր ամբողջ օրը ճամփա էի ելնում նստացույց անող ծնողների մոտ գնալու․․․Հուսամ, գիշերը կգնամ, կամ, գուցե՝ առավոտյան․․․Բայց չեմ համարձակվում, գնամ, ի՞նչ ասեմ․․․Ամեն ինչ ասված է, ասել ենք, ասել են․․Մնում է գործել ու հանցագործ-դահիճներին հեռացնել, ի՝րենց կալանավորել, փակել, դատել․․․Ու, քանի դեռ էդ բանը չենք արել, գնամ՝ ինչ ասեմ․․․․Ուժս չի հերիքում, գնամ՝ ի՞նչ ասեմ․․․
Էս մտքերս էլ չէի գրի, սուսուփուս կսպասեի․․․Բայց աչքս ընկան մի շարք ուղերձներ «մի արա, աշոտիկ մի արա», մոտավորապես էս ոգով․․․Միամիտ, միամիտ իմ ժողովուրդ, ո՞ւմ ի՞նչ ես ասում․․․․Դրանք հենց էս բաները անելու համար են բուծվել, բազմացել, Արցախ ու հայրենիք թուրքին տալու, թուրքի դեմ կռված, հերոսացած տղերքի ծնողներին այսպես բռնելու եւ դատելու, Եռաբլուրը բետոնելու․․,դրանք հենց էս սատանայական գործերի համար են ծլել․․․։
Ու, վաղը դավաճան-հանցագործը պատրաստվում է իբր ասուլիս տալ․․․Գի՞տեք ինչ է ասելու, ասելու է , որ էսօր դատավորները ամենաարդարն են, որ իր տղային ինքը չի ուղղորդել, որ ինքը հա, ծնողներին բան չունի ասելու, բայց դե օրենքը բոլորի համար է․․բարբաջելու է իր նման ժեխակույտի համար ու դրանք ականջներով ծափ են տալու․․․Իրենք լավ գիտեն, որ զինվորի մայրը եւ զինվորը մեր երկրի սյուներն են․․դրա համար էլ փորձում են կոտրել այդ սյուները․․․Ու ես ոչինչ չեմ կարողանում անել․․ՈՉԻՆՉ․․․ Ամաչում եմ․․․Գիտեմ, շատերդ եք այս տրամադրության մեջ․․․Բայց, նվնվալն էլ չափ ունի, բավ է, պետք է այլեւս մեկ անգամ եւ վերջնական էս հարցը լուծել, ամոթ է, էս ինչ համատարած ղզիկություն է․․․
Այսօր կարեւորը զինվորի ծնողն է եւ այն հողը, որի համար տղերքը ընկան,,Մնացածը՝ հետո․․
Հ․Գ․ Ոմանք երեւի սա կարդան ու ասեն, իբր ինչ մի քաղաքական խոսք է,/մանավանդ, ոմանք ինձ քաղաքական գործիչ չեն էլ համարում, անկեղծ ասած, չեմ նեղանում, հա, ես էլ ապաքաղաքական կին գործիչ եմ ու էս իմ անձնական կարծիքն է/։Անունը ինչ ուզում եք, դրեք, իսկ ինձ համար քաղաքական է այն, ինչ կատարվում է եւ պարտավոր ենք քաղաքական հարված հասցնել, լուրջ, դիպուկ եւ, միայն՝ քաղաքական․․.Դրանից հետո թող սկսվի բարոյականի հաղթարշավը․․․»: