Լուրեր
Զինվորի մորը սատարելով պետք է սկսել հիմնականը՝ ազատագրումը․․․Մարգարիտ Եսայան
20.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ հանցագործին ժամանակին եւ հավուր պատշաճի չես դատում, չես կանգնեցնում դատարանի առաջ, հանցագործն ինքն է սկսում քեզ դատել․․․Իսկ մենք անհասկանալի ուշացրեցինք սրանց դատելը եւ պատժելը․․․
Այսօր արդեն ժամն է, զինվորի մորը սատարելով պետք է սկսել հիմնականը՝ ազատագրումը․․․
Պետք է բոլորը ի վերջո հասկանան, որ զինվորը եւ զինվորի ծնողը սրբություն են․․․հողն ու հայրենիքը անվտանգ պահող սյուները․․․»: