Լուրեր
Տեղի ունեցածում ոչ մի պատահական բան չկա: Դավաճանը չի´ ցանկանում միայնակ մնալ իր դավաճանության հետ․ Արտակ Զաքարյան
20.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կյանքի փորձ ու Հայրենիքի առջև վաստակ չունեցող, կամակատար դատավոր Ժորային, իմ կարծիքով ընտրել էին միայն իր անվան համար: Նպատակն այն էր, որպեսզի երիտասարդ դատավորի իր «կերպարը» հակադրեն Հայրենիքի համար զոհված երիտասարդ զինվոր Ժորայի հերոսական կերպարին: Դատավոր Ժորային դարձրեցին գործիք: Նա դրանով վատություն չարեց ո´չ տիկին Գայանեին, ոչ Հայրենիքի համար զոհվածների անմար հիշատակին, ոչ նրանց որդեկորույս Ծնողներին, ոչ էլ արժանապատիվ հայ մարդկանց:
Դատավոր Ժորան անարգեց նախ իրեն, իր կոլեգաներին ու մտերիմներին: Նա նսեմացրեց Հայոց պետականության դատական համակարգը: Նա ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է լինել նաև անբարո:
Օրենքը կացին չէ: Օրենքը նախ և առաջ մարդկության համակեցության նորմ է: Արդյոք կհամակերպվե՞ն արժանապատվություն ունեցող հայերն այն բանի հետ, որ Հայրենիքի համար զոհված զինվորի ծնողը կալանքի է վերցվել` առերևույթ գործած (ենթադրաբար` չգործած) «մեղքի» համար:
Վստահ եմ, որ Հայաստանի դատավորների 90%-ը չէր գնա բարոյականության տեսանկյունից այդ նսեմ քայլին: Որքան էլ գործի համգամանքներն արժանահավատ չլինեն` հասկանալի է, որ գործը պետք է քննվի, և դրա համար կան խափանման միջոցի տարատեսակ այլ ձևեր, բայց ո´չ կալանքը: Այստեղ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև վերածվել է անբարոյականության:
Տեղի ունեցածում ոչ մի պատահական բան չկա: Դավաճանը չի´ ցանկանում միայնակ մնալ իր դավաճանության հետ:
Հիմա էլ նա ցանկանում է մտնել «զոհի կերպարի» մեջ»: