Լուրեր

Միջազգային կառույցներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խնդիրներին․ Հենրիխ Դանիելյան

19.05.2023

 

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքիան իր էջում գրել է․

 « Միջազգային կառույցներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խնդիրներին:

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International)

Գլխավոր ասամբլեան երեկ Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձեւ է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Վերջին շրջանում հատկանշական է միջազգային կառույցների անդրադարձը Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարմանը, ապօրինի ձերբակալումներին, իրավապահ մարմինների ոչ անաչառ լինելուն:

Որ ասում ենք` Նիկոլը վարկանիշ չունի, դրա ապացույցն է նաև միջազգային կառույցների արձագանքը և Նիկոլի պսեվդո-դեմոկրատ կառավարության մասին հրապարակումները:

 

Միջազգային կառույցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին` դադարեցնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկան:

Ամբողջ աշխարհը գիտի, որ Նիկոլը կեղծ քրեական գործեր հարուցելու մեծագույն վարպետ է, որ քրեական գործեր հարուցելով փորձում է հանրությանը շեղել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից»:

 

← Վերադառնալ ցուցակին