Լուրեր
Ինչպես նշեց Աննա Մկրտչյանը, նա չի կարող օգնել Ալենին գտնել այն, ինչ վաղուց չկա․ Աշոտյան
19.05.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սովորաբար խոցված պատվով մարդիկ պատիվ են պահանջում հրապարակավ։ Հատկապես՝ հանրային գործիչները։
Այն փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական նիստը անցնում է առանց տեսախցիկների մի բանի մասին է վկայում.
Այս գործը բացառապես քաղաքական բուտաֆորիա է։
Վերջիվերջո, ինչպես նշեց Աննա Մկրտչյանը, նա չի կարող օգնել Ալենին գտնել այն, ինչ վաղուց չկա»։