Լուրեր

Իշխանության մահակին պետք է եղած ողջ ռեսուրսներով դիմակայել․ Տիգրան Աբրահամյան

18.05.2023

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

 «Դեռ դժվար է ասել, թե իշխանությունն առավել այլանդակ գործել է զոհված հերոսների ծնողներին ձեռնաշղթաներով, կոպտորեն բերման ենթարկելիս և ապօրինի գործընթաց բեմադրելիս, թե՞ սոցիալական ցանցերում խայտառակ ոհմակային հարձակում կազմակերպելիս:

 
Իշխանությունը գործադրվող միջոցներ ընտրելիս առանձնապես անբարո է գործում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարող տեսակ են և այս իշխանության լկտիությունների ու ապօրինությունների վրա աչք չեն փակում:
 
Իշխանության մահակին պետք է եղած ողջ ռեսուրսներով դիմակայել, որովհետև նույնիսկ փոքր, սակայն կազմակերպված ձևով հակազդելը իր արդյունքը բերում է» :
 

← Վերադառնալ ցուցակին