Լուրեր

Պետք է արձանագրել, որ մեր երկու հանրապետությունների կուսակցությունների, հայ ժողովրդի միասնականությունը Նիկոլին հեռացնելու բանալին է

18.05.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Այսօր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցությունները հանդես են եկել միասնական հայտարարությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված` Նիկոլի ոչ լեգիտիմ և հակահայկական գործողությունների վերաբերյալ:

Նիկոլը, անտեսելով Արցախի ինքնորոշման իրավունքը, համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ դա զուրկ է իրավական հիմքից, քանի որ դեմ է`

1. ՄԱԿ-ի կանոնադրությանը

2. Հելսինկյան եզրափակիչ ակտին

3. Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին

4. ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը

5. ԱՀ սահմանադրությանը Պետք է արձանագրել, որ մեր երկու հանրապետությունների կուսակցությունների, հայ ժողովրդի միասնականությունը Նիկոլին հեռացնելու բանալին է, քանի որ ի սկզբանե Նիկոլը ազգը պառակտել էր, որպեսզի այլևս չլինի միասնականություն»:

← Վերադառնալ ցուցակին