Լուրեր

2023-ի Երեւանն ինձ հիշեցնում է 1453-ի Կոստանդնուպոլիսը․ Շարմազանով

17.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«2023-ի Երեւանն ինձ հիշեցնում է 1453-ի Կոստանդնուպոլիսը։
Հայաստանն ու Արցախը գտնվում են գոյաբանական սպառնալիքի տակ,իսկ մենք քննարկում ենք ինչ ասես։
 
Արցախը 150 օրից ավել շրջափակման մեջ է,Սոթքում ընդամենը մի քանի օր առաջ դիրքային մարտեր են եղել,Նիկոլը Ռեկյավիկում ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում,իսկ Երեւանում քննարկման թոփ թեման ՝մուղամն է։
Այս ամենն ինձ հիշեցնում է 1453-ի Կոստանդնուպոլիսը,որը պաշարված էր Մեհմեդ 2-րդ թուրք արքայի զորքերի կողմից,իսկ Կ.Պոլսի հույն էլիտան նույն այդ ժամանակ «դավանաբանական ժողովներ» էր  կազմակերպում։
Արդյունքում ՝ 1453-ի մայիսի 29-ին Կ.Պոլիսն ընկավ։
 
Հիմա մերն է.Հայաստանն ու Արցախը լուրջ  անվտանգայն սպառնալիքի մեջ են,իսկ «մտավորական էլիտան» բաժանվել է «մուղամ մերժողների» ու «Սաքո պաշտպանողների» »։

← Վերադառնալ ցուցակին