Լուրեր
Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, երիտթուրքերից վտանգավոր է․ Շարմազանով
17.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը Ռեկյավիկում ճանաչեց Ադրբեջանը 86.600 քառ.կմ տարածքով՝ Արցախն էլ մեջը։
Այսքանից հետո միայն հակահայն ու թուրքի ստրուկը կարող է լինել Նիկոլի ջատագովը։
Նիկոլն ընդունեց, որ ինքը դավաճան է։
Փաշինյանը դավաճանեց Եռաբլուրին, Արցախին, Վազգենին, Լեոնիդին։
Ու այսքանից հետո էլ ի՞նչ պիտի անի նա։
Նիկոլը թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող «տրոյական ձին » է։
ԵԿՄ, Վազգենի զինակիցներ, կռված տղերք, ինչպես նաեւ «800 հեկտարի համար հետույք ճղողներ», ու՞ր եք, ձայն հանեք։
Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, երիտթուրքերից վտանգավոր է։
Կապիտուլյանտն Արցախը Հայաստան է եւ վերջ ասելով այն ճանաչեց Ադրբեջանի մաս»։