Լուրեր
Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ․ Շարմազանով
16.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել ,Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն ։
Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։
Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառոսական հերթական դոզան սրսկել ու ասել ,որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։
Նախ,ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել,երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։
Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից ,որը ենթադրում էր նաեւ ռազմական տեխնիկայի աջակցություն։
Ավելին.Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։
Ես մի բան չեմ հասկանում.սրանք անուղե՞ղ են,թե՞՝ անկարող։
ՌԴ-ին սպառնալիք են համարում,ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան,Արեւմուտքի ու Ալիեւի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են,որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։
Սպառազինություն տա,որ ի՞նչ անեք.նվիրե՞ք Ալիեւին,որ ցուցադրի Բաքվի պարադին։
Հիմա ասե՞մ,կասեն էլի նախկիններին հիշեց։
Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել,«Իսկանդեր» է մատչելի գնով տվել,իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։
Ու այսքանից հետո մնացել եք,որ ի՞նչ անեք»։