Լուրեր

Քիչ առաջ 3 ամսով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը․ Տիգրան Աբրահամյան

15.05.2023

 ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Շատ դժվար է քաղաքակիրթ բառապաշար ընտրել այն դատավորին բնութագրելու համար, ով քիչ առաջ 3 ամսով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը:

 
Քաղաքական պատվեր իջեցնողից, այսպիսի խայտառակ ապօրինություններ թույլ տվողից դատավորից մինչև թուրք-ադրբեջանական ցանկություններ բավարարողները հավասարապես հանձնողի պիտակ են կրում:
 
Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում. մեկը հող է հանձնում, մեկը ընկերոջն է ծախում, մեկը` սեփական պատիվն ու արժանապատվությունը:
Մարդ ինչ աստիճանի ստորացված պետք է լինի, որ հանուն Նիկոլի քաղաքական որոշում կայացնի»:

← Վերադառնալ ցուցակին