Լուրեր

Ես հավատում եմ կոնկրետ անհատ մարդկանց եւ միլիոն անհատներից բաղկացած հավաքականությանը․․․Մարգարիտ Եսայան

15.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեկսբուքյան իր էջում գրել է․

 
«Ես չգիտեմ ով է «ժողովուրդը», ես չգիտեմ ՝ մե՞կ անձ է,  բազմաթիվ անձերի միավո՞րում, միլի՞ոն մարդ, տաս՞ միլիոն․․․Ես հավաքականություն ասվածը չեմ զգում․․․մոլորվել եմ,  չգիտեմ նրա հետ խոսելու բառերը․․․Երբ կարդում եմ՝  «ժողովուրդը պետք է հավաքվի եւ դրանց հեռացնի», ավելի եմ  մոլորվում․․․Ո՞ր ժողովուրդը՝  իմ հարեւա՞նը,  ով իր  դարդն ու ցավն ունի,  կողքիս ապրող «ինծիլիգեն՞տը», ով դեռ կարծում է «նիկոլը մեզ փրկեց», բախտ բացող աստղագե՞տը, ով այնքան է հասկանում աստղագիտությունից, որքան ես՝ նյարդավիրաբուժությունից․․․
 
Ես  հավատում եմ մարդուն, մեկ առանձին վերցրած մարդուն,  այդպես հնարավոր է հասկանալ ինչ է մտածում կամ ուզում այդ մեկ մարդը․․․
 
Մեկ մարդը  ուզո՞ւմ է  ազատագրել երկիրը, հեռացնել ներքին զավթիչներին․․Եթե  իրոք, անկեղծ ուզում է, ուրեմն այդ  ցանկությունը կարող է դառնալ գերնպատակ  ու կարող է դառնալ ուժ․․․Բայց, չէ՞ որ  էս երկրում կան հավակնոտ ուժեր, իրենց էլիտաներ հռչակած    ուժեր, անհատներ․․․Հարցնե՞նք նրանց՝ իրենք իրո՞ք անկեղծ ուզում են  ոտքի կանգնել, հնչեցնել  պայքարի շեփորը․․․Թե՝  ֆեյսբուքագիր են դառնում, ըստ օրվա  շահի․․․Իրենք իրենցից ի՞նչ են ներկայացնում,  մշուշոտ է, ուրիշներին էլ չեն հավանում․․․
Եթե ամեն մեկն առանձին-առանձին ուզում է երկիրը փրկել,, ուրեմն, կձւեւավորվի էն հավաքական ժողովուրդը, որը    գործը գլուխ կբերի․․․
 
Ես հավատում եմ կոնկրետ անհատ մարդկանց եւ միլիոն անհատներից  բաղկացած  հավաքականությանը․․․
 
Հ․Գ․ Խուճուճ մտքեր շարքից․․․»։

← Վերադառնալ ցուցակին