Լուրեր

Հայրենիք ուրացածները դրանով հո չեն բավարարվում․ Կարեն Ավագյան

15.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն  Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայրենիք ուրացածները դրանով հո չեն բավարարվում: 
 
Գործում են, քանդում, որ այդ հայրենիքից ոչինչ չմնա, որ իրենց արդարացի պիտակը ջնջվի: Ու դրանց մեկ է, որ այդ նույն հայրենիքը ու նրա միլիոնավոր բնակիչներ կմնան առանց անվտանգային գեթ մեկ երաշխիքի: Այս ամենը մեր թշնամիների հետ բանակցությունների ակտիվ փուլում:
Ուրացածները  հայտատարել են, որ իրենք քննարկել են ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:
 
Ոչ մի բառ չասվեց փոխարինման, նոր անվտանգային տրամբանության կամ ճարտարապետության մասին: Այստեղ անկյունաքարայինը ՀԱՊԿ-ի անունը չէ: Անկյունաքարային դրվագն այլ բանում է: Քննարկել են քանդել առկա անվտանգային բազիսը ու տեղը ոչինչ չդնել`թողնել դատարակ, քանդուքարափ արած: 
Սրանց մոտեցումը միայն Հայաստանի անտվանգության վերաբերյալ չէ այսպիսի: Նրանք ընդհանուր առմամբ Հայաստանն են ուզում անել քանդուքարափ:
 
Հ.Գ.Բա ասում էիք  նման հարց չի քննարկվել: Ու եթե նման բա կա, ապա ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ոչ թե Հայաստանը: Էլ չասեմ, որ սկզբից հայտատարել էիք ՌԴ-ի հետ աննախադեպ բարձր մակարդակի դաշնակցային հարաբերությունների մասին»:

← Վերադառնալ ցուցակին