Լուրեր
Դրա ոչ մի ստորագրած թուղթ դատավճիռ չէ․ Մարգարիտ Եսայան
14.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դրա կողմից ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը նույն րոպեին կդառնա առ ոչինչ, երբ Հայաստանում դրանց ռադ կանենք...
Դրա ոչ մի ստորագրած թուղթ դատավճիռ չէ եւ չի կարող լինել... Միայն Աստվածաշունչն ու Նարեկն է, որ անքննելի են եւ խմբագրման ոչ ենթակա...
Հա,դժվար,շատ ծանր օրեր են գալու,ու էդ օրերից հետո ամեն ինչ կլինի իրական հայերի ու հայաստանցիների ուզած ձեւով...Դիվանագիտությունը դեռ չի մեռել...
Մեր բանակը դեռ կա...Կարեւորն այն է,որ դրանց հեռացնելու օրը լինենք միասնական, մեկ բռունցք, մեկ նպատակ եւ ամեն ինչ կստացվի»։: