Լուրեր
Ամոթ մեզ։ Պատմությունը սա մեզ չի ներելու․ Շարմազանով
14.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչու՞ եք զարմանում,որ Փաշինյանը փաստացի ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։
Մենք ենք դրա մեղավորը,քանի որ նա դեռ ներկայացնում է ՀՀ-ն։
Եթե շարունակեց կառավարել,Երեւանը կարող է Էրիվան անվանել, Հայաստանն՝ Էրմենիստան, իսկ Արարատն էլ՝ Աղըրը դաղ։
Արցախը Հայաստան է եւ վերջ ասողը ընդունեց,որ Արցախը Ադրբեջան եւ վերջ։
Ու այս ամենը մեր բոլորիս հնազանդ անգործության ու անկարողության պայմաններում։
Ամոթ մեզ։
Պատմությունը սա մեզ չի ներելու»։